Դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Ստամինա»-ից

30.11.2021
Դիտումների քանակ՝ 718

Ստորև ներկայացնում ենք «Ստամինա» ընկերության մրցույթի հայտարարությունը։

Այս տարվա ավարտը քեզ համար կարող է նոր սկիզբ լինել:

«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը մեկնարկում է խոշոր համագործակցության ծրագիր ՀՊՏՀ-ի հետ, որի նպատակն է ապահովել ՀՊՏՀ ուսանողների շարունակական կրթությունը, զարգացնել մասնագիտական հմտությունները և հնարավորություն տալ տաղանդավոր երիտասարդներին գտնելու իրենց արժանի տեղն աշխատաշուկայում։

Եվ այսպես, «Ստամինան» հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել

  • ավարտական կուրսի ուսանողները,
  • մագիստրոսները,
  • բուհի շրջանավարտները։

Մրցույթի հաղթողները կստանան 300.000 դրամ արժողությամբ «Վաճառք հանուն աճի» վերապատրաստման ծրագրին անվճար մասնակցելու, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններից մեկում որպես կորպորատիվ վաճառքի մասնագետ աշխատելու հնարավորություն: Հաղթող կճանաչվեն 10 լավագույնները:

Մրցույթին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ լրացնելով հետևյալ հարցաթերթը։

Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 19։