Հայտարարություն ՀՊՏՀ գիտաժողովի վերաբերյալ

18.03.2020
Դիտումների քանակ՝ 1304

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` հայտնում ենք, որ Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 եւ ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի համար ներկայացված հոդվածները, որոնք կանցնեն գրախոսության գործընթացը եւ ենթակա կլինեն տպագրության, կտպագրվեն գիտաժողովի ժողովածուում։ Գիտաժողովի անցկացման մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։