ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Սիրելի՛ ՀՊՏՀ-ականներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ուսումնական կիսամյակի բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով ուսումնական գործընթացը կկազմակերպի հեռավար՝ օգտագործելով ՀՊՏՀ Moodle հարթակը։
Moodle հարթակում վերբեռնված են 1-3-րդ կուրսերի առկա բակալավրիատի բոլոր դասընթացների նյութերը, գրականության ցանկը, առաջադրանքները, որոնք ունեն բաց հասանելիություն ուսանողների համար։Moodle հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը.
- Այցելեք էլեկտրոնային ուսուցման հարթակ հետևյալ հղմամբ՝ moodle.asue.am
- հարթակի էջը բացվելուց հետո ներքևի հատվածում արտացոլվում են ֆակուլտետների անվանումները,
- ընտրեք համապատասխան ֆակուլտետը և կուրսը,
- կուրսը ընտրելուց հետո բացված էջը կպարունակի տեղեկատվություն դասավանդվող առարկաների վերաբերյալ՝ վերբեռնված նյութերով,
- նյութերը կարող եք ներբեռնել և սկսել ձեր ուսուցումը,
- նյութերի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում կարող եք կապ հաստատել ձեր դասախոսների հետ, որոնք առցանց տարբերակով ձեզ հետ կքննարկեն նյութի և առաջադրանքների կատարման հետ կապված հարցերը,
- ըստ անհրաժեշտության դասախոսները կանցկացնեն առցանց դասախոսություններ հետևյալ հարթակների միջոցով՝ https://zoom.us/, https://teams.microsoft.com/downloads։
Մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը ևս կկազմակերպվեն առցանց։Ինչ վերաբերում է փորձառության և ավարտական աշխատանքների ու թեզերի հանձնման ժամկետներին, ապա առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի, առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի և հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերի փորձառությունները համարվելու են 12.03.2020թ. դրությամբ ավարտված և չեն շարունակվելու: Գնահատման չափանիշները կփոփոխվեն ըստ այդմ։
Առկա և հեռակա բակալավրիատի ուսումնաարտադրական փորձառության հաշվետվությունները և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության հաշվետվությունները անհրաժեշտ է հանձնել համապատասխան ամբիոններ 15.04.2020թ.-21.04.2020թ. ընկած ժամանակահատվածում, իսկ պաշտպանությունները կկազմակերպվեն 22.04.2020թ.-29.04.2020թ.:
Առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությունը կկազմակերպվի 04.05.2020թ.-10.06.2020թ., առկա մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կկազմակերպվեն 04.05.2020թ.-05.06.2020թ., իսկ հեռակա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ 01.06.2020թ.- 03.07.2020թ.:
Հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառությունը կկազմակերպվի 18.05.2020թ.-19.06.2020թ. ժամանակահատվածում, փորձառության հաշվետվությունները անհրաժեշտ կլինի հանձնել համապատասխան ամբիոններ 22.06.2020թ.-26.06.2020թ., իսկ պաշտպանությունը կլինի 29.06.2020թ.-03.07.2020թ.:
Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերի մնացած 2 շաբաթները կկազմակերպվեն 15.04.2020թ.-28.04.2020թ., իսկ հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասերը՝ 15.04.2020թ.-21.04.2020թ., քննաշրջանը կլինի 27.04.2020թ.-30.04.2020թ. ընկած ժամանակահատվածում:Հավելենք, որ Moodle համակարգում նյութերը վերջնական ներբեռնված կլինեն առաջիկա երկու օրերին։Դասերի կազմակերպման/լրացման վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Հետևե'ք մեր պաշտոնական լրահոսին:Եվ կրկին, սիրելի՛ ուսանողներ, ստեղծված իրավիճակում եղեք համախմբված, ըմբռնումով մոտեցեք առաջացած խնդիրներին, ցանկացած հարցով դիմեք ՀՊՏՀ ղեկավարությանը և ամենակարևորը առո՛ղջ եղեք։
ՀՊՏՀ ռեկտորատ