«ASUE STEM ճամբար» նոր նախագիծը հրավիրում է ՀՊՏՀ դիմորդներին

06.03.2024
Դիտումների քանակ՝ 1179

Սիրելի՛ դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մարտի 30-ին, ժամը 9։00-18։30-ը հրավիրում է «ASUE STEM ճամբարի» շրջանակներում բացահայտելու ձեր ներուժը։ Ճամբարը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ամենաարդիական և հետաքրքիր մասնագիտությունների վերջին զարգացումներին, ՀՊՏՀ ընդունելության մանրամասներին, ինչպես նաև մեկ օր ձեր ապագա դասախոսների և ընկերների հետ գտնվելու ՀՊՏՀ միջավայրում։

Ճամբարը կկայանա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում (Պարույր Սևակի 77), կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։

Ճամբարին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։

Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով, գրանցման վերջնաժամկետը մարտի 24-ն է, օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։