Մեկնարկում է երկար սպասված ՀՊՏՀ ամառային դպրոցը

13.06.2023
Դիտումների քանակ՝ 2581

Սիրելի՛ աշակերտներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հուլիսի 11-ին և 12-ին ավագ դպրոցների աշակերտներին հրավիրում է մասնակցելու «ՀՊՏՀ ամառային դպրոց–2023»-ին (ASUE SUMMER SCHOOL 2023), որի շրջանակներում նախատեսվում են հետաքրքիր բանախոսություններ տնտեսագիտությանը, ֆինանսներին, մարքեթինգին, բարձր տեխնոլոգիաներին վերաբերող թեմաների շուրջ, ինտերակտիվ խաղեր, թիմային առաջադրանքներ և, իհարկե, մրցանակներ։

Ե՞րբ՝ հուլիսի 11 և 12
  Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Նալբանդյան 128)
  Ովքե՞ր կարող են մասնակցել՝ ս․թ․ սեպտեմբեր ամսին ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարաններ փոխադրվող աշակերտները
  Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 1, ժամը 18։00
  «ASUE SUMMER SCHOOL 2023»-ի օրակարգ
  «ASUE SUMMER SCHOOL 2023»-ի գրանցման հղում

Մասնակցությունն անվճար է։
  Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։
  Բաց մի՛ թողեք ամենահետաքրքիր տնտեսագիտական ամառային դպրոցին մասնակցելու հնարավորությունը։