ՀՊՏՀ մագիստրատուրայի շեմային քննությունները կանցկացվեն հունիսի 22-ին

21.06.2023
Դիտումների քանակ՝ 1037

ՀՊՏՀ մագիստրատուրայի հարգելի′ դիմորդներ, հունիսի 22-ին, ժամը 12։00-ին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում /հասցեն՝ ք․ Երևան, Նալբանդյան 128/ կանցկացվեն առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության շեմային քննությունները ՀՊՏՀ այն դիմորդների համար, որոնք չունեն ՀՊՏՀ համապատասխան որակավորման աստիճան, ինչպես նաև այլ բուհերի դիմորդների համար՝ անկախ որակավորումից։ Այս մասին մանրամասները կարող եք տեսնել ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Շեմային քննությունների հարցաշարերը կարող եք գտնել հետևյալ հղումով, ՀՊՏՀ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։