ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ
05.11.2019
Դիտումների քանակ՝ 1411
![](https://asue.am/images/1572956438/188a0aa35180420d2791486a.jpg)
ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրում է մասնակցելու միջազգային դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում կծավալվի քննարկում՝ մի շարք գաղափարների և ծրագրերին դիմելու հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի դահլիճ):