ՀՊՏՀ-ն կհյուրընկալի ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին
22.04.2021
Դիտումների քանակ՝ 796
Սույն թվականի ապրիլի 28-ին, ժամը 12։30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհյուրընկալի ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Դեսպանը հանդես կգա «Հայ-նիդերլանդական տնտեսական հարաբերությունները և զարգացման հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ։
Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ նիստերի սրահում (Կառավարման ֆակուլտետ 2-րդ հարկ)։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից