ScienceDirect և Scopus շտեմարաններ անվճար մուտք գործելու հնարավորություն՝ ՀՊՏՀ-ականների համար

22.04.2021
Դիտումների քանակ՝ 1478

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՀՊՏՀ-ն մինչև սույն թվականի հունիսի 30-ը ստացել է Elsevier ընկերության ScienceDirect և Scopus շտեմարաններ փորձնական, անվճար մուտք գործելու հնարավորություն։

ScienceDirect-ը պարունակում է Elsevier հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ընձեռելով Elsevier հրատարակչության 2500 գիտական ամսագրերի ավելի քան 18 միլիոն հրատարակությունների և ավելի քան 37000 գրքի և հեղինակավոր գիտական համայնքների կողմից հրատարակված մեծ քանակով ամսագրերի հասանելիություն։

Մուտքի հնարավորությունը ներառում է ընթացիկ տարվա ամսագրերին, ինչպես նաև նախորդ չորս տարիների հրատարակություններին հասանելիություն:

Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25 000 հրատարակություններ՝ 7000 միջազգային հրատարակիչներից (բնական, հասարակագիտական, սոցիալական գիտությունների, տեխնիկայի, բժշկության և արվեստի ոլորտներում): Scopus-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև THE QS World University Rankings, Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար:

Հասանելիությունն իրականացվում է կազմակերպության IP-հասցեների միջոցով, մուտքի հեռավար կարգաբերման հնարավորությամբ:

Elsevier-ի թիմը նաև պատրաստել է մի քանի ուսուցողական վեբինարներ գիտաշխատողների, գրադարանավարների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար (վեբինարները ռուսերենով են), որոնց հղումները և ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև։

26.04
Elsevier մասնագիտական ​​գործիքներ գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար։
27.04.
Արդյունավետ որոնում Scopus –ում և ScienceDirect-ում. հիմնական սկզբունքներ և նոր հնարավորություններ։
✅28.04.
Հոդվածների պատրաստում միջազգային տվյալների շտեմարանների կողմից ինդեքսավորվող գիտական ​​ամսագրերում հրատարակելու համար։
✅29.04.
Ինչպես ընտրել ամսագիր՝ հոդված հրապարակելու համար։
✅30.04
Scopus Author ID - հեղինակի անձնական էջը Scopus-ում և դրա շտկման հնարավորությունները։

Շտեմարաններ մուտք գործելու հետ կապված դժվարությունների կամ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Elsevier-ի թիմի հետ՝ հետևյալ էլ. հասցեով՝ s.revyakin@elsevier.com :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից