ՀՊՏՀ-ն զեղչ կտրամադրի արտակարգ դրությունից տուժած ուսանողներին
11.05.2020
Դիտումների քանակ՝ 6012
Սիրելի ուսանողներ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դիտարկում է արտակարգ դրությունից տուժած ուսանողներին ուսման վարձի զեղչ տրամադրելու հնարավորությունը։
Զեղչից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք մինչև սույն թվականի մայիսի 18-ը դիմում կներկայացնեն info@asue.am էլ.փոստի հասցեին՝ դիմումին կցելով արտակարգ դրության ժամանակահատվածում տուժելը հիմնավորող փաստաթղթեր (ժամանակավոր պարապուրդ, աշխատանքը կորցրած լինելն ապացուցող թղթեր և այլն)։ Նշենք նաև, որ սույն զեղչից չեն կարող օգտվել այն ուսանողները, որոնք բուհի կողմից այս կիսամյակ արդեն ստացել են զեղչ։