Առջևում ընտրովի դասընթացների ընտրությունն է. համառոտագրերը` առցանց
05.05.2020
Դիտումների քանակ՝ 3826
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ առկա և հեռակա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի ուսանողները moodle.asue.am հարթակում պետք է կատարեն 2020-2021 ուսումնական տարվա ընտրովի դասընթացների ընտրությունը: Նշված հարթակում տեղադրված են բոլոր դասընթացների համառոտագրերը: «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Վիճակագրություն», «Ֆինանսներ», «Կառավարում», «Մարքեթինգ», «Տնտեսագիտություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի համառոտագրերին ծանոթացեք ակտիվ հղումներով:
Դասընթացների ընտրությունը պետք է կատարել մինչև մայիսի 15-ը։