Աթենքում վերապատրաստվելու հնարավորություն՝ ՀՊՏՀ վարչական անձնակազմի համար

27.02.2019
Դիտումների քանակ՝ 1649

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (Հունաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում՝ հունիսի 24-28-ը վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 12-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Training Mobility – Athens University of Economics and Business”

1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: