Հիշեցում. մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին ամբիոնները խորհրդատվություն կտրամադրեն

20.02.2020
Դիտումների քանակ՝ 886

2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանից հետո մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին վերահանձնումներին պատրաստվելու համար ՀՊՏՀ ռեկտորատը համակարգչային ստուգում ունեցող դասընթացների համար կազմակերպում է խորհրդատվություններ՝ 12.02.2020թ.-ից մինչև 04.03.2020թ. յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-16:00-ն՝ համապատասխան ամբիոններում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել դեկաններին:

ՀՊՏՀ ռեկտորատ