ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին ամբիոնները խորհրդատվություն կտրամադրեն
11.02.2020
Դիտումների քանակ՝ 2114
![](https://asue.am/images/1581412948/58fb88ce4d79e8902d3405fe.jpg)
2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանից հետո մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին վերահանձնումներին պատրաստվելու համար ՀՊՏՀ ռեկտորատը համակարգչային ստուգում ունեցող դասընթացների համար կազմակերպում է խորհրդատվություններ՝ 12.02.2020թ.-ից մինչև 04.03.2020թ. յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-16:00-ն՝ համապատասխան ամբիոններում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել դեկաններին:
ՀՊՏՀ ռեկտորատ