EVOCALAB 6 ծրագրին միանալու հրավեր

07.02.2020
Դիտումների քանակ՝ 1884

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության, ինչպես նաև ֆինանսների ամբիոնների բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները կարող են դիմել EVOCALAB 6 ծրագրին.

Միանալով ծրագրին՝ կստանաք.

  • աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում,
  • աշխատանքային կարողություններ և հմտություններ,
  • պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում,
  • հնարավորություն՝ ծանոթանալու ԷՎՈԿԱԲԱՆԿԻ ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:

Անհրաժեշտ պահանջներ՝

  • բարձր առաջադիմություն,
  • սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,
  • նախաձեռնողականություն,
  • վերլուծական ճկուն միտք,
  • թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն,
  • օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • հետագա մասնակցություն ծրագրին՝ օրական նվազագույնը 3 ժամ:

Դիմումների ընդունում ՝ 06.02.20 - 20.02.20

Ծրագրի մեկնարկ ՝ 01.03.20

Դիմելու համար cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, և ինքնակենսագրական (CV) PDF ֆորմատով ու լուսանկարով` վերնագրում նշելով «EvocaLab 6»:

Տեղեկատվությունը՝ բանկային գործի և ապահովագրության ամբիոնից: