Մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը

28.09.2022
Դիտումների քանակ՝ 1022

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

ՀՊՏՀ ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ուսանողի անձնական տվյալները՝ լրացված Microsoft Office Excel սույն ձևաչափով, և հետևյալ փաստաթղթերը՝

  1. առաջադիմության թերթիկ (ՄՈԳ),
  2. հրապարակումների ցուցակ (հաստատված դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ),
  3. գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող այլ փաստաթղթեր,
  4. հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկանքներ, բնութագրեր),
  5. քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից (մրցույթին առաջադրելու մասին),
  6. բնութագիր (բնութագրեր),
  7. ստեղծագործական մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր,
  8. այլ փաստաթղթեր։

Լրացված ձևաչափը պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2022 թվականի հոկտեմբերի 7-ը, ժամը 14:00-ն անհրաժեշտ է ներկայացնել ֆակուլտետի դեկանատ: