Հեռակա կրթաձևի մի շարք կուրսերի և առկա կրթաձևի մոդուլային ծրագրերի դասացուցակներն առցանց են

27.09.2022
Դիտումների քանակ՝ 6858

Սիրելի՛ ուսանողներ, հոկտեմբերի 3-ին մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը։ Հիշյալ կուրսերի դասացուցակներին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով։ Առցանց հասանելի են նաև առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի մոդուլային կրթական ծրագրերի դասացուցակները։

Նշենք, հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ և 5-րդ, ինչպես նաև հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերում դասերը կմեկնարկեն նոյեմբերի 7-ին։ Այս կուրսերի դասացուցակները կհրապարակվեն առաջիկայում՝ դասերի մեկնարկին ընդառաջ, և հասանելի կլինեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դասացուցակներ» բաժնում, որը պարբերաբար թարմացվում է:

Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը՝ այստեղ։

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ ուսումնական բաժինը։