Մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը

17.09.2024
Դիտումների քանակ՝ 637

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

ՀՊՏՀ ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները՝ լրացված Microsoft Office Excel ձևաչափով և հետևյալ փաստաթղթերը՝

1. առաջադիմության թերթիկ (ՄՈԳ),
2. հրապարակումների ցուցակ (հաստատված դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ),
3. գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ներհամալսարանական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) մասնակցությունը հավաստող փաստաթղթեր,
4. հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկանքներ, բնութագրեր),
5. քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից (մրցույթին առաջադրելու մասին),
6. բնութագիր (բնութագրեր),
7. այլ փաստաթղթեր։

Լրացված ձևաթուղթը պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2024 թվականի հոկտեմբերի 4-ը՝ ժամը 17:00-ն, անհրաժեշտ է ներկայացնել ֆակուլտետի դեկանատ: