Beyond Learning Hub-ի և SoftConstruct-ի կողմից UX/UI դասընթաց՝ սկսնակների համար

31.08.2020
Դիտումների քանակ՝ 992

Սեպտեմբերի 9-ից Beyond Learning Hub-ը կմեկնարկի UX/UI դասընթացը՝ նախատեսված սկսնակների համար: Այն ուսանողներին կփոխանցի հիմնարար գիտելիքներ ու մարդակենտրոն պրոդուկտներ մշակելու հմտություններ, կդառնա նրանց ուղեցույցը` դեպի ՏՏ կարիերա: Նինա Սեդրակյանը, ով ոլորտում է ավելի քան 10 տարի, կուղեկցի մասնակիցներին նախագիծ մշակելու բոլոր փուլերում՝ UX հետազոտությունից մինչև վերջնական պրոդուկտի ստեղծում։ Ամբողջ դասընթացը հիմնված է իրական նախագծի վրա, որը մշակվել է SoftConstruct ընկերության հետ համատեղ:

Դասերի ընթացում ուսանողները՝

  1. կուսումնասիրեն UX/UI-ի հիմնարար բաղադրիչները,
  2. կանցնեն UX Research-ի բոլոր փուլերով,
  3. կիրականացնեն իրական նախագիծ SoftConstruct-ի հետ,
  4. կաշխատեն UX նախագծի բոլոր փուլերում,
  5. կմշակեն UX/UI դիզայն վեբկայքի և բջջային հեռախոսների համար, որոնք գործարկելի կլինեն Android և iOS օպերացիոն համակարգերում:

ՀՊՏՀ ուսանողները UX/UI դասընթացին կարող են մասնակցել 10% զեղչով: Դասընթացի մասին ավելին կարող եք իմանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3jkKQCA:

Դասընթացի մասին տեսահոլովակը՝ ստորև:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: