«Նախագծի առաջարկի մշակում և ֆոնդահայթայթում․ 3 գործիք +2 մեթոդ». նոր դասընթաց ՀՊՏՀ-ից
Նոր ուսումնական և աշխատանքային տարին սկսում ենք ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կազմակերպվող նոր առցանց դասընթացով՝ «Նախագծի առաջարկի մշակում և ֆոնդահայթայթում․ 3 գործիք +2 մեթոդ» խորհրդատվական տարրերով հեղինակային թրեյնինգով, որը մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին:
Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու ֆոնդահայթայթման նրբություններին, մշակելու մրցունակ դրամաշնորհային ծրագրեր, կիրառելու ստացած գիտելիքները և հմտությունները սեփական նախագծերի մեջ:
ՀԿ-ների կամ սոցիալական ազդեցություն հետապնդող գաղափարների համար շոշափվելու են հետևյալ թեմաները.
- ինչպե՞ս իմանալ, թե որն է ծրագրի հիմնախնդիրը,
- ինչպե՞ս է հիմնախնդիրը դառնում գաղափար,
- որո՞նք են պատճառներն ու լուծումները հիմնախնդիրների համատեքստում,
- ինչպե՞ս է ձևավորվում հիմնախնդրից դեպի գործողություններ պատճառահետևանքային կոմունիկացիան,
- որո՞նք են ցուցիչներն ու ստուգման մեթոդները, ինչպես նաև ռիսկերն ու նախապայմաններն այս փուլում,
- ո՞րն է բյուջեն և ի՞նչ կատեգորիաներից է այն բաղկացած,
- որո՞նք են այն նրբությունները, որ պետք է հաշվի առնել բյուջեն մշակելիս,
- ի՞նչ է բյուջեի նկարագիրը,
- ինչպե՞ս ենք մշակում գործողությունների պլանը և ո՞րն է դրանում այն նրբությունը՝ կախված ժամանակի պլանավորման հետ,
- ինչպե՞ս պետք է պլանավորվի ծրագրի կառավարման գործընթացը,
- ինչպե՞ս պետք է հսկել իրականացման ընթացքը և գնահատել ծրագրի արդյունքները,
- ի՞նչ արտաքին և ներքին ֆինանսավորման աղբյուրներ կան և ինչպե՞ս աշխատել դրանց հետ։
√ Դասընթացավարը
Կարեն Սարգսյանն է, ով ՀՊՏՀ «Change Lab»-ի համահիմնադիրն է,
✔հասարակական գործունեության ոլորտում ունի 17 տարվա փորձառություն,
✔ 10-ից ավելի ՀԿ-ների հիմնադիր է,
✔զբաղեցնում է ղեկավար պաշտոններ մի քանի ՀԿ-ներում,
✔ինքնուրույն ներգրավել է 50,000 ԱՄՆ դոլարից ավելի, իսկ թիմով՝ 500,000 ԱՄՆ դոլարից ավելի գումար։
√Դասընթացի նպատակային խմբերը
- ՀԿ հիմնադիրներ, ՀԿ-ում աշխատողներ, ՀԿ գրանցել ցանկացողներ
- Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել դրամաշնորհային ծրագիր գրել
- Կազմակերպությունների ղեկավարներ և նախագծերի պատվիրատուներ
- Ասպիրանտներ, մագիստրոսներ և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ
√Մեկնարկը՝ սեպտեմբերի 19-ին
√Ավարտը՝ հոկտեմբերի 10-ին
√Օրերը և ժամերը՝ երեքշաբթի, ժ.18:30 - 20:30-ը և շաբաթ, ժ.11:00-13:00-ը
√Արժեքը՝ 42 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ՝ 30%, շրջանավարտների համար՝ 10%:
√Դասընթացի օրակարգին ծանոթացեք այստեղ:
√Դասընթացի գրանցման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել aghavni.hakobyan@asue.am էլ.փոստի հասցեին կամ զանգահարել +37410 593477 հեռախոսահամարով։
Գրանցվելու հայտը՝ այստեղ: