ՀՊՏՀ-ում կիրականացվի արյունատվության ակցիա
02.04.2024
Դիտումների քանակ՝ 638
Հարգելի՛ գործընկերներ, ուսանողներ, ապրիլի 12-ին, ժամը 9․00-13․00-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կիրականացվի արյունատվության ակցիա։ Արյան հավաքագրման նախաձեռնությունը պրոֆեսոր Ռ.Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում է։
Ակցիան կիրականացվի ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առաջին հարկում տեղակայված բուժկետում։
Արյունատվությանը կարող են մասնակցել ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները՝ իրենց ներդրումն ունենալով մարդասիրական այս նախաձեռնության մեջ։
Դոնորները պետք է ներկայանան անոթի կամ թեթև նախաճաշած:
Դոնորներին անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթացեք արյունաբանական կենտրոնի հետևյալ հղմամբ։