ՄԻԱSEEN-ը շուտով կլինի ՀՊՏՀ-ում

03.04.2024
Դիտումների քանակ՝ 393

Լավ լուր Տնտեսագիտականի ուսանողների համար՝ ՄԻԱSEEN-ը շուտով կլինի ՀՊՏՀ-ում։

Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 8-ին, ժամը 12։30-ին, Տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ միասին եկե΄ք վայելելու ՄԻԱSEEN բացառիկ և հետաքրքիր ձևաչափով միջոցառումը, որի շրջանակներում դուք կունենաք հնարավորություն․

  • դիտելու իրապատում բացառիկ ֆիլմաշարը՝ իրական մարդկանց մասին
  • քննարկելու խոստումնալից կարիերա կառուցելու ուղիները «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ
  • մասնակցելու օրվա հատուկ մրցույթներին և շահելու բազում մրցանակներ
  • ծանոթանալու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընկերասեր և անմիջական թիմակիցների հետ (վստահ ենք՝ նրանց շատ ես սիրելու)
  • և անցկացնելու հրաշալի ժամանակ ձեզ պես պայծառ երիտասարդների հետ։

Անկախ նրանից, կինոման եք, թե պարզապես ցանկանում եք զվարճանքներով լի օր ունենալ, ՄԻԱSEEN-ն այն վայրն է, որտեղ ձեզ սպասում են: Կտեսնվենք ՄԻԱSEEN-ում՝ միասին դիտելու, քննարկելու, խաղալու, շփվելու և նոր հիշողություններ ստեղծելու: Ձեր մասնակցությունը կարող եք ամրագրել այստեղ: