Նոր դասընթաց ՀՊՏՀ-ում․Business Development Intensive Coursе

01.03.2023
Դիտումների քանակ՝ 791

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը TopStartup Academy-ի հետ համատեղ կազմակերպում է Business Development Intensive Coursе դասընթացը։ Նպատակը մասնակիցներին բիզնեսի զարգացման, ինչպես նաև նոր բիզնես մոդելի նախագծման վերաբերյալ  համապարփակ տեղեկություն և  գործիքակազմ փոխանցելն է։

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են սովորել, թե ինչպես․

  • գեներացնել բիզնես գաղափարներ
  • հասկանալ բիզնես գաղափարի կենսունակությունը
  • վալիդացնել բիզնես գաղափարը պոտենցիալ սպառողների շրջանում
  • մշակել ընկերության բիզնես մոդելը և աճի ռազմավարությունը

Դասընթացավարը Ջեսուս Լոզանոն է (լինկդինյան էջի հղում), ով երկարամյա փորձառություն ունի որպես ձեռնարկատեր, հրեշտակ ներդրող, ստարտափ քոուչ և մենթոր։ Հանդիսանում է 9 ստարտափի հիմնադիր և համահիմնադիր։

Դասընթացը կմեկնարկի մարտի 20-ին և կտևի 13 շաբաթ։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։

ՀՊՏՀ-ն  ուսանողներին տրամադրում է հատուկ կրթաթոշակ, որը ստանալու դեպքում դասընթացը 275,000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 125,000 ՀՀ դրամ։ Կրթաթոշակից օգտվելու համար անհրաժեշտ է  լրացնել հետևյալ հարցաթերթը:

Դասընթացի բովանդակությանը մանրամասն ծանոթանալու և դասընթացավարին հարցեր ուղղելու համար մարտի 7-ին, ժամը 12։00-ին հրավիրում ենք ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարան՝ մասնակցելու դասընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Գրանցվել կարող եք այստեղ։