Միջազգային դասընթացի մասնակցության հրավեր

28.02.2023
Դիտումների քանակ՝ 1158

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու ս․թ․ մայիսի 2-11-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք Equality for all («Հավասարություն բոլորի համար») խորագրով միջազգային դասընթացին։

Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մարտի 6-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության մուտքավճարը կազմում է 100 եվրո:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։