Բիզնես դպրոցի մասնակցության հրավեր՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանից

15.04.2021
Դիտումների քանակ՝ 902

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը ՀՊՏՀ ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին հրավիրում է մասնակցելու «Թվային տնտեսագիտություն, ֆինանսներ և կառավարում, ժամանակակից ղեկավարի մասնագիտական հմտությունների զարգացում» խորագրով V միջազգային բիզնես դպրոցին։ Այն տեղի է ունենալու ապրիլի 22-28-ը՝ առցանց ձևաչափով։ Աշխատանքային լեզուները՝ ռուսերեն և անգլերեն։

ՀՊՏՀ ուսանողների համար մասնակցությունն անվճար է։

Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 18-ը՝ հետևյալ էլ. հասցեով՝ zimaschool2018@mail.ru։

Դիմումի ձևը՝ կից։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։