Դրամաշնորհային մրցույթի հրավեր ՀՊՏՀ ուսանողներին
«Ինգո Արմենիա» ընկերությունը, www.insurebusiness.am ապահովագրական-վերլուծական կայքի հետ համատեղ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՊՏՀ ուսանողների համար։
Առաջարկվող հետազոտական թեմաներն են՝
- «ՀՀ-ում ապահովագրության ճանաչելիության գնահատում՝ հիմնված սոցհարցումների վրա (առնվազն 2,000 հարցում, ցանկալի քանակը՝ 5,000)»,
- «Կյանքի ապահովագրության ներդրման հնարավորությունը բանկային և կենսաթոշակային պրոդուկտների հետ միասին»,
- «COVID–19-ի ազդեցությունը ՀՀ ապահովագրական շուկայի վրա. ներկան և ապագան»,
- «Insuretech – թվային ապահովագրական ընկերություններն աշխարհում, և ՀՀ-ում այդպիսի ընկերության հիմնադրման հնարավորությունները»,
- «Էլեկտրոնային կրիչների (SmartWatch, InternetofThings և այլն) կիրառելիությունը՝ ապահովագրության նոր պրոդուկտների համար»։
Մրցույթի պայմաններն են՝
✅Վերլուծական թիմերը բաղկացած են լինելու 3-4 ՀՊՏՀ ուսանողներից։ Հատուկենտ դեպքերում կդիտարկվեն 2 անձից բաղկացած թիմեր։
✅Եթե միևնույն թեմայի համար 2 և ավելի թիմեր են դիմում, 2-ն էլ իրականացնում են տվյալ թեմայի հետազոտությունը։
✅Ձևավորված թիմերը պետք է լրացնեն հետևյալ հարցաթերթը։
✅Թիմերը ձևավորելուց և հարցաթերթը լրացնելուց հետո ՀՊՏՀ ուսանողները հանդիպումներ կունենան «Ինգո Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ՝ հետազոտական ծրագրի աշխատանքային ժամանակացույցը կազմելու համար։
✅Հետազոտական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թվականի մայիսի 1-ից, իսկ աշխատանքները տևելու են երկու ամիս։
Մրցույթի արդյունքում՝
✅լավագույն թիմը կստանա միանվագ 300,000 ՀՀ դրամ դրամաշնորհ,
✅2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը կստանա 200,000 ՀՀ դրամ դրամաշնորհ,
✅3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը կստանա 100,000 ՀՀ դրամ դրամաշնորհ,
✅4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կստանան մասնակցության սերտիֆիկատներ։
Լավագույն ուսանողները «Ինգո Արմենիայում» փորձառության կամ աշխատանքի հնարավորություն կստանան, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն ապահովագրական վերլուծական կայքում։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 26-ը։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից։