Մրցույթի հրավեր Հասելթի համալսարանում ուսանելու համար

23.05.2018
Դիտումների քանակ՝ 1417

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ՀՊՏՀ գործընկեր Հասելթի համալսարանից (Բելգիա) տեղեկացրել են, որ «Էրազմուս+» ծրագրից ստացված հավելյալ ֆինանսավորման շրջանակներում պատրաստ են 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում փոխանակման ծրագրով ընդունել ՀՊՏՀ բակալավրիատում սովորող մեկ ուսանողի: Ուստի ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը հայտարարում է մրցույթ, որին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 1-ին և 2-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում
• ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. հունիսի 3-ը ներառյալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
1. Անձնագրի լուսապատճենը
2. Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով) 
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը
5. Կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "University of Hasselt": Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Խնդրում ենք բացառել նաև մոտիվացիոն նամակի կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: