Գիտության կոմիտեն հայտարարում է երիտասարդ գիտաշխատողներին ուղղված 2019թ. մրցույթի մասին

08.01.2019
Դիտումների քանակ՝ 1242

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2019» մրցույթ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունվարի 31-ը: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայք հետևյալ հղումով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժինը: