Կարիերայի խորհրդատվության առցանց միջոցառում` ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում

15.05.2020
Դիտումների քանակ՝ 1480

Եվրոպական միության ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում մայիսի 22-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա կարիերայի խորհրդատվության միջոցառում՝ «Ինչպե՞ս կառուցել հաջողակ կարիերա ՀՀ ֆինանսական ոլորտում» խորագրով: Միջոցառմանը որպես խոսնակներ կմասնակցեն ՀՀ ֆինանսական կառույցների մի շարք առաջատար HR մասնագետներ, ովքեր կօգնեն ուսանողներին բացահայտել՝

  • այն որակներն ու հմտությունները, որոնք պետք է ունենալ կարիերայում հաջողության հասնելու համար,
  • ինքնակրթության ու կամավորության դերը՝ կարիերայի կառուցման ճանապարհին,
  • ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան դիրքավորվել և աչքի ընկնել բարձր մրցակցային աշխատաշուկայում:

Խոսնակներին առաջիկայում կներկայացնենք ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում:

Միջոցառումը կանցկացվի առցանց` ZOOM ծրագրի միջոցով: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել  այստեղ:

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը («Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում») ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

Տեղեկատվությունը` ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: