ՀՀ-ԵՄ հարաբերություններին նվիրված դասախոսություն՝ ՀՊՏՀ նախաձեռնությամբ
Սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 18:00-ին ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում կկայանա առցանց բաց դաս. ՀՊՏՀ-ում իրականացվող «Ժան Մոնե մոդուլ» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի ասիստենտ Ալբերտ Հայրապետյանի հրավերով կբանախոսի Լյուսքեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը:
Նա Լյուքսեմբուգում ամենամեծ՝ Քրիստոնյա սոցիալ-ժողովրդական կուսակցության նախագահն է (The Christian Social People's Party): 2009-2019թթ. եղել է Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավոր, իսկ 2017-2019թթ.՝ Եվրոպական Միության խորհրդարանի Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահը: 2017թ. արժանցել է Արցախի երախտագիտության շքանշանի: 2015թ. Ֆրանկ Էնգելի ներկայացրած նախագծի արդյունքում Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որի համար նա 2016թ. արժանացել է Մխիթար Գոշի մեդալին:
Դասախոսությունը նվիրված է լինելու ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Պատվարժան հյուրը նաև անդրադարձ կկատարի ՀՀ-Արցախ-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված իր գործունեությանը: