Կարիերայի և աշխատունակության ծառայությունների վերաբերյալ առցանց հանդիպում և համաժողով Պորտոյի համալսարանի կողմից

11.03.2021
Դիտումների քանակ՝ 1093

Պորտոյի համալսարանը հրավիրում է մասնակցելու կարիերայի և աշխատունակության ծառայությունների վերաբերյալ "Stay Connected - challenges for the new decade" խորագրով առցանց հանդիպման և համաժողովի, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 23-25-ը։

Միջազգային համաժողովը հնարավորություն կտա միջազգային գործընկերների և ընկերությունների հետ քննարկել աշխատաշուկայում առավել կարևոր մարտահրավերները, որոնք առաջացել են համաճարակի հետևանքով, փոփոխությունները, որոնց հետ բախվել են կարիերայի հարցերով զբաղվող ծառայությունները 2020 թ․ և բախվում են 2021 թ․, և թե ինչպես են կարիերայի գրասենյակները կամ ստորաբաժանումները վերափոխում իրենց մատուցած ծառայությունները, ինչպես նաև բացահայտել Պորտոյի համալսարանի և այլ բուհերի կարիերայի ստորաբաժանումները, ներկայացնել և կիսվել լավագույն փորձով, թիմային աշխատանքի և խմբային դինամիկայի միջոցով ուսումնասիրել նոր գաղափարներ և ռազմավարություններ ՝ նոր պահանջների լուծման համար:

Համաժողովի օրակարգը կարող եք տեսնել այստեղ։

Կարող են մասնակցել կարիերայի և շրջանավարտների ստորաբաժանումներում աշխատող մասնագետներ, կարիերայի խորհրդատուներ, հավաքագրողներ, ուսանողներ, ուսուցիչներ, կարիերայի և աշխատունակության առարկաներով հետաքրքրվող մարդիկ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 11-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։