ՀՊՏՀ կայցելի Սկոպուս համակարգի տարածաշրջանային ղեկավարը

12.03.2021
Դիտումների քանակ՝ 967

Մարտի 18-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալելու ենք Սկոպուս համակարգի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Ռևյակինին։

Սերգեյ Ռևյակինը հանդիպում կունենա ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա սեմինար-քննարկում ՀՊՏՀ հետազոտողների հետ՝ «Լավագույն թվային լուծումները ձեր հետազոտության արդյունքները Սկոպուս համակարգում խթանելու համար» թեմայով։ Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված հետազոտողներին մասնակցելու հանդիպմանը, որը հնարավորություն կընձեռի ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ձեր հոդվածները Սկոպուս համակարգում խթանելու համար։

Հետազոտողների հետ հանդիպումը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը՝ 14։00-15։00-ն։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։