Cbonds-ը հայտարարում է պարտատոմսերի շուկայի թեմայով ուսանողական մրցույթ

10.02.2023
Դիտումների քանակ՝ 777

Cbonds տեղեկատվական գործակալությունը կազմակերպում է պարտատոմսերի շուկայի թեմայով ուսանողական աշխատանքների 4-րդ մրցույթը, որին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Նախորդ տարվա մրցույթի արդյունքները՝ հետևյալ հղմամբ։

Ընդունվում են կուրսային, դիպլոմային, ավարտական և այլ հետազոտական աշխատանքներ։ Բոլոր գրանցված մասնակիցները կունենան Cbonds տեղեկատվական հարթակի հասանելիություն։ Մրցույթին մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մարտի 31-ը պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ մինչև ս․թ․ հունիսի 30-ը հետազոտական աշխատանքները ուղարկեն competition@cbonds.info հասցեին։

Հաղթողները կստանան դրամական մրցանակներ, իսկ աշխատանքները կհրապարակվեն Cbonds Review հանդեսում։ Հաղթողները նաև անվճար հիմունքներով կմասնակցեն պարտատոմսերին նվիրված ԱՊՀ ամենամեծ գիտաժողովին։