Ուսման հնարավորություն «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`
• սովորում են ՀՊՏՀ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսում
• ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
1. անձնագրի լուսապատճենը,
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն լեզվով),
3. մոտիվացիոն նամակ (անգլերեն լեզվով),
4. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը:
5. Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը,
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ընտրված ուսանողները իրենց անձնական ծախսով մեկնելու են Մոսկվա (ՌԴ)` Իսպանիայի (D տեսակի) մուտքի արտոնագիր ստանալու համար:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:
Հաշվի առնելով միջբուհական պայմանագրում նշված մասնագիտության առանձնահատկությունը՝ սույն ծրագրին կարող են դիմել բացառապես ՀՊՏՀ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում սովորող մագիստրոսները:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: