Փոփոխություններ ընդունելության քննության ցանկում. ՀՊՏՀ դիմորդները կհանձնեն 2 քննություն

02.12.2020
Դիտումների քանակ՝ 829

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։

Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և առաջարկում ծանոթանալ ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկին հետևյալ հղումով:

Նշենք, որ նոր ցանկով սահմանվում է, որ ՀՊՏՀ ընդունվելու համար դիմորդը պետք է հանձնի երկու քննություն:

ԿԳՄՍՆ հաղորդագրության մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով: