Ի գիտություն ուսանողների

01.12.2020
Դիտումների քանակ՝ 2119

Սիրելի ուսանողներ, այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը անցկացրել է գիտական խորհրդի նիստ (հարցման կարգով)։ Նիստի օրակարգում եղել է նոյեմբերի 24-ին և 28-ին իրականացված ուսանողական հարցումների արդյունքների հիման վրա գիտական խորհրդի նոյեմբերի 19-ի նիստով հաստատված «Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգերում» ժամանակավոր փոփոխություններ կատարելու մասին որոշման 14-րդ կետի փոփոխության հարցը։ Գիտական խորհրդի քվեարկության արդյունքում որոշվել է նշյալ կետը փոփոխել։ Արդյունքում ՀՊՏՀ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում 2020-2021 ուստարվա համար սահմանվել է քննությամբ ավարտվող 2 դասընթաց, իսկ առկա և հեռակա մագիստրատուրայում՝ 3 դասընթաց։ Քննությամբ ավարտվող դասընթացների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։