Մրցույթ` Չինաստանի բուհերում 2019-2020 ուստարում կրթություն ստանալու համար

20.02.2019
Դիտումների քանակ՝ 1127

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (17 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: