ՀՊՏՀ-ն՝ տնտեսական հետազոտությունների ուղեղային կենտրոն. դրամաշնորհի մրցույթ և հանդիպման հրավեր

20.02.2019
Դիտումների քանակ՝ 1946

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոնը հայտարարում է փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթ: Մրցույթի վերաբերյալ հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումների մեկնարկը տրվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, որը տնտեսության ոլորտում համապարփակ հետազոտությունների իրականացման ուղեղային կենտրոններից մեկն է:
Դրամաշնորհների մրցույթին դիմելու կարգը, ֆինանսավորման և բովանդակային մանրամասները կներկայացվեն փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են հրավիրվում ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, հետազոտողներն ու դասախոսները:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնից նշում են, որ ծրագիրը միտված է տնտեսության առջև ծառացած առավել խնդրահարույց թեմաներին անդրադառնալու հարցում հետազոտողների աջակցմանը և այդ գործընթացում վերջիններիս հանրային մասնակցության աստիճանի ընդլայնմանը: Ծրագրի իրագործմամբ կենտրոնը նպատակ ունի ձևավորել ուղեղային զինանոց, որի մասնագետները հետագայում կներգրավվեն կենտրոնի գործունեությանը (քննարկումներ, մարզային և լոկալ հանդիպումներ, լայնամասշտաբ ուսումնասիրություններ, կլոր սեղաններ, միջազգային գործընկերների հետ համագործակցություն և այլն...):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է այստեղ:  
Հայտերի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել info@cedi.am էլ. հասցեին կամ զանգահարել +374 12 92 22 01 հեռախոսահամարով: