«Չինական մեծ պատ» կրթաթոշակ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի մրցույթ

22.02.2019
Դիտումների քանակ՝ 1091

ՀՀ ԿԳ նախարարության կայքը տեղեկացնում է նոր միջազգային մրցույթների մասին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հայտարարում է մրցույթ «Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Կաբուսի անվան 2019 թվականի (UNESCO Sultan Qaboos Prize for Environmental Conservation 2019) մրցանակի համար: Մրցանակը սահմանված է այն անձանց, խմբերի, հաստատությունների կամ կազմակերպությունների համար, որոնք բացառիկ ներդրում են կատարել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Չինական մեծ պատ» կրթաթոշակային ծրագիր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական մեծ պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուն անգլերենն է. բացառիկ դեպքերում, թեկնածուներից կարող են պահանջել անցնել չինարենի դասընթացներ՝ նախքան ընտրված ոլորտներում ուսումնառության կամ գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: