Լիտվայի պետական դրամաշնորհի հայտերի ընդունումը մեկնարկել է

21.02.2019
Դիտումների քանակ՝ 1381

ՀՊՏՀ գործընկեր Միկոլաս Ռոմերիսի համալսարանը հայտնում է, որ սկսվել է 2019-2020 ուստարվա Լիտվայի պետական դրամաշնորհի համար հայտադիմումների ընդունումը: Մասնավորապես՝ փոխանակային հիմունքներով կամ սեփական նախաձեռնությամբ Միկոլաս Ռոմերիսի համալսարանում ուսանել ցանկացողները անմիջապես համալսարան դիմելուց հետո հնարավորություն կունենան իրենց հայտադիմումները ներկայացնելու Լիտվայի պետական դրամաշնորհի համար՝ փոխհատուցելու իրենց ուսաումնառության ժամանակահատվածի (1-2 կիսամյակ) ծախսերը:

Դրամաշնորհին կարող են դիմել ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր.
1. ստացել են ընդունելության պաշտոնական հաստատում Միկոլաս Ռոմերիսի համալսարանի կողմից,
2. բավարար մակարդակով տիրապետում են անգլերեն կամ լիտվերեն լեզուներին (նվազագույնը՝ B2 մակարդակ),

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2019թ. ապրիլի 7-ն է:

Դրամաշնորհին Կարճաժամկետ (1-2 կիսամյակ) ուսումնառություն» (“Short term (1-2 semesters) studies“) դիմելու կարգը, պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և ֆինանավորման չափը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://stipendijos.lt/en/the-call-for-applications-for-2019-2020-short-term-studies-5

Միկոլաս Ռոմերիսի համալսարանում կազմակերպվող փոխանակային ուսումնառության մասին տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.mruni.eu/en/prospective_students/erasmus/

Միկոլաս Ռոմերիսի համալսարանում փոխանակային ուսումնառության կամ Լիտվայի պետական կրթաթոշակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է գրել Միկոլաս Ռոմերիսի համալսարանի էլ. փոստերի հետևյալ հասցեներին. incoming@mruni.eu , erasmus@mruni.eu

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: