«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն՝ պատասխանատու բիզնես․ վարպետության դաս ՀՊՏՀ-ում
14.11.2024
Դիտումների քանակ՝ 36
- ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում
- նոյեմբերի 20-ին
- ժամը 12։30-ին
տեղի կունենա հետաքրքիր և ուսուցողական հանդիպում։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը որպես պատասխանատու բիզնես» թեմայով վարպետության դաս կվարի ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի հաղորդակցության մասնագետ Նելլի Վարդանյանը։
Վարպետության դասի ընթացքում քննարկվելու է «Կոկա-Կոլա» ընկերության գլոբալ գործունեությունը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։