Մրցույթ «Էրազմուս+» ծրագրին մասնակցած ուսանողների համար
ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը հայտարարում է մրցույթ բոլոր այն ուսանողների համար, որոնք եղել են ՀՊՏՀ «Էրազմուս+» ծրագրի մասնակիցներ և սովորել են ՀՊՏՀ-ի հետ համագործակցող որևէ համալսարանում։
«Էրազմուս+» ծրագիրը նպաստում է անհատական և գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը, սկիզբ է դնում հաջողակ կարիերային, խթանում է նորարար մտածողության ձևավորումը և հանդիսանում է ոգեշնչման աղբյուր։
Ծրագրին մասնակցած բոլոր ՀՊՏՀ ուսանողները կարող են դիմել մրցույթին։ Մրցույթը բաղկացած է երկու անվանակարգերից՝ «Լավագույն տեսանյութ» և «Լավագույն հաջողության պատմություն»։
Մրցույթին կարող եք մասնակցել՝ int.mobility@asue.am էլհասցեին ուղարկելով ձեր հաջողության պատմությունը կամ տեսանյութը։
Նամակի վերնագիր (subject) հատվածում անպայման պետք է նշել «Once Erasmus, Always Erasmus», անուն-ազգանուն (լատինատառ), (եթե դիմում եք թիմով՝ թիմի բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ լատինատառ):
Նամակին կից ուղարկե՛ք 3 լուսանկար․ երկուսը՝ ձեր էրազմուսյան նկարներից, մեկը՝ պաշտոնական լուսանկար։
Նամակում նշե՛ք․
- անուն, ազգանուն,
- ուստարի, երբ մասնակցել եք «Էրազմուս+» ծրագրին,
- ընդունող համալսարանի անվանումը։
- կարող եք մասնակցել մեկ անվանակարգին (օրինակ՝ միայն «Լավագույն տեսանյութ» անվանակարգին ) կամ երկուսին միաժամանակ,
- մրցույթին կարող եք մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ թիմային,
- հաջողության պատմությունը պետք է լինի յուրահատուկ (ստուգվելու է գրագողության հատուկ ծրագրով), մոտ 300-400 բառի սահմաններում, և՛ անգլերենով, և՛ հայերենով, PDF ձևաչափով,
- տեսանյութը պետք է լինի առավելագույնը 3 րոպե, նվազագույնը՝ 1 րոպե տևողության (առանց բումերանգների օգտագործման),
- և՛ տեսանյութը, և՛ հաջողության պատմությունը պետք է ունենան ուսուցողական հատված (մասնավորապես՝ ձեր կրթական ծրագրի և ձեռքբերված փորձառության մասին), նկարագրեն ձեր անցած ուղին։
Մրցույթի վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 3
Մրցույթի արդյունքները կամփոփվեն «Տեղեկատվական օր» միջոցառմանը, որի մասին մանրամասները շուտով կհայտարարվեն։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլհասցեին:
Հաջողություն ենք մաղթում: Եղե՛ք ստեղծագործ, և թող հաղթի լավագույն պատմությունը: