ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը հայտարարում է թափուր հաստիքների մասին
22.09.2022
Դիտումների քանակ՝ 2174
ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի երկու՝ միջազգային կապերի և շարունակական կրթության բաժիններում պահանջվում են աշխատակիցներ։ Բոլոր հետաքրքրվող և ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (հայերեն կամ անգլերեն) և մոտիվացիոն նամակը ուղարկեն externalaffairs@asue.am էլհասցեին՝ մինչև հոկտեմբերի 30-ը:
Գործառույթներ
- իրականացնել միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ՀԳ1 ծրագրային հայտերի պատրաստումը և հայտադիմումների ներկայացումը,
- իրականացնել օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի հետ կապերի հաստատումը, զարգացումը և պահպանումը,
- իրականացնել գործընկերների հետ նամակագրությունը և հաղորդակցությունը,
- իրականացնել ընթացիկ փոխանակային ծրագրերի վերաբերյալ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների համար տեղեկատվական հանդիպումների կազմակերպումը և իրազեկման բարձրացումը,
- կազմակերպել համալսարանի փոխանակման ծրագրերի իրականացման գործընթացը, ներառյալ՝ ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվության մշակումը, դիմորդ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների հայտերի և փաստաթղթերի ընդունումը և վերջիններիս ընտրության գործընթացի կազմակերպումը,
- աջակցել գործընկեր բուհերից փոխանակային ծրագրերով ՀՊՏՀ ժամանող ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին ՀՊՏՀ-ում գտնվելու ընթացքում, ներառյալ՝ դասապրոցեսի կազմակերպումը, անձնական գործերի վարումը, անհրաժեշտության դեպքում՝ կեցության կարգավիճակի և այլ հարցերին առնչվող խնդիրների կարգավորումը,
- մասնակցել օտարերկրյա դիմորդների հավաքագրման գործընթացին,
- մասնակցել բուհի վարկանշավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման գործընթացին,
- իրականացնել միջազգային միջոցառումների կազմակերպումը,
- իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel/Powerpoint) գերազանց իմացություն,
- հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
- տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն:
Գործառույթներ
- մասնակցել ՀՊՏՀ անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը,
- մասնակցել կարճաժամկետ վճարովի դասընթացների կազմակերպմանը,
- մասնակցել դասընթացների և վերապատրաստումների արդյունավետության գնահատման գործընթացին,
- ապահովել դասընթացների և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվության տարածումը,
- մասնակցել ընդունելության գործընթացին ընդառաջ դպրոցների հետ տարվող աշխատանքի կազմակերպմանը, այդ թվում՝ ՀՊՏՀ-ում ամառային դպրոցների, մրցույթների, «Բաց դռներ» ճանաչողական և այլ միջոցառումների կազմակերպմանը,
- վարել սոցիալական ցանցերում բաժնի պաշտոնական էջերը,
- ներգրավվել ընդունող հանձնաժողովի աշխատանքներին,
- իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel) գերազանց իմացություն, Illustrator-ի կամ Photoshop-ի իմացությունը ցանկալի է,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն: