Թափուր հաստիքների մրցույթի հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար
Ամբիոնի վարիչ
1. Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
2. Տնտեսագիտության տեսության ամբիոն
3. Վիճակագրության ամբիոն
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝
1) դիմում ռեկտորին,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն,
4) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
5) տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
6) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
7) ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ժամը 9:00-17:30-ը:
Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:
Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ:
Հայտարարությունը տրամադրել է մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը։