«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը»․ դասընթաց ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը» խորագրով դասընթաց։
Եթե զբաղվում եք բիզնեսով և ցանկանում եք Ձեր գործունեությունը կազմակերպել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան կամ ցանկանում եք աշխատել մրցակցության պաշտպանության ոլորտում, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է։
Դասընթացի նպատակն է իրազեկել մրցակցության պաշտպանության օրենսդրության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների դրսևորումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ և վերահսկողական լիազորությունների, համակենտրոնացումների վերաբերյալ կարգավորումների, ինչպես նաև շուկաների մրցակցային իրավիճակի գնահատման վերաբերյալ։
Ուսուցման ընթացքում նախատեսվում են ճանաչողական այցեր Հանձնաժողով, այդ թվում՝ մասնակցություն Հանձնաժողովի նիստին։
Դասընթացի տևողությունը՝ 5 շաբաթ (10.04.2023 թ․ - 13․05․2023 թ․, 10 հանդիպում՝ երեքշաբթի, ժամը 18։30-20։30 և շաբաթ, ժամը 11։00-14։00
Վայրը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք․ Երևան, Նալբանդյան 128
Ձևաչափը՝ օֆլայն
Դասընթացի արժեքը՝ 60 000 դրամ (42 000 դրամ՝ ՀՊՏՀ ուսանողների և աշխատակիցների համար, 54 000 դրամ՝ ՀՊՏՀ շրջանավարտների համար)
Դասընթացավարներ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ և համապատասխան մասնագետներ։ Դասընթացավարների մասին մանրամասները՝ այստեղ
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի շրջանակներում մասնակիցները խորքային գիտելիքներ կստանան հետևյալ թեմաների շուրջ.
- Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրություն,
- Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներ և պատասխանատվության միջոցներ,
- Ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրության մեթոդաբանություն, մրցակցային միջավայրի վերլուծություն և գնահատում,
- Հակամրցակցային համաձայնության, գերիշխող, բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ գործերով Հանձնաժողովի քննած գործերը՝ գործնական օրինակներով,
- Համակենտրոնացման պետական կարգավորումը,
- Պետական օժանդակություն,
- Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային, գործողությունների կամ վարքագծի արգելումը։
Գրանցման հղում։