Վրաստանի բուհերում 2021-2022 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար մրցույթ

16.02.2021
Դիտումների քանակ՝ 1275

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող, անգլերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար։

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 1-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ը:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ։