Անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ
15.02.2021
Դիտումների քանակ՝ 1744
«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը 2 տարի տևողությամբ՝ մինչև 8 մլն դրամի սահմաններում:
Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Տեղեկատվությունը՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամից: