Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից
02.05.2023
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1364
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով, ներքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ հետևյալ թեմաներով՝
- 1988 թվականից ի վեր Ադրբեջանից և 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված հայերի տնտեսական վնասները
- Գնագոյացման առանձնահատկությունները ՀՀ առողջապահական ծառայությունների շուկայում
- Ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրություն
- Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխության գործընթացում
- Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում
Հայտը և գնահատման չափանիշները կարող եք գտնել կից հավելվածներում,
իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։