ՀՊՏՀ-ն հայտարարում է ամբիոնի վարիչի թափուր տեղերի մրցույթ

06.12.2019
Դիտումների քանակ՝ 2316

ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար՝

Ամբիոնի վարիչ

  1. Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն
  2. Լեզուների ամբիոն
  3. Մարքեթինգի ամբիոն
  4. Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:

Դիմումներն ընդունվում են 2019թվականի դեկտեմբերի 09-ից մինչև 2020թվականի հունվարի 16-ը ներառյալ: Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. ինքնակենսագրություն,
  4. կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով,
  5. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  6. տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  7. տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  8. ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Հայտարարությունը տպագրվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 06.12.2019թ. թիվ 212 (7196) համարում: