EVOCALAB 5. ապագա վարկային մասնագետ ծրագրի հրավեր

05.12.2019
Դիտումների քանակ՝ 1846

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության, ինչպես նաև ֆինանսների ամբիոնների բակալավրիատի բարձր կուրսի և մագիստրատուրայի ուսանողները կարող են դիմել EVOCALAB 5 ծրագրին. մասնակիցները կստանան գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի և վարկավորման գործընթացների մասին, աշխատանքային կարողություններ և հմտություններ,պրակտիկայի հնարավորություն վարկային ստորաբաժանումներում և մասնաճյուղերում, աշխատանքի հնարավորություն ամենաթվային բանկում: Անհրաժեշտ պահանջներ՝ սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն, հաղորդակցման և հաճախորդների ներգրավման գերազանց հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն, հետագա մասնակցություն ծրագրին օրական առնվազն 3 ժամ: Դիմելու համար կարող եք մինչև դեկտեմբերի 15-ը cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, լուսանկար և ինքնակենսագրական (CV) հայերեն կամ անգլերեն՝ վերնագրում նշելով «EVOCALAB 5. Ապագա Վարկային Մասնագետ»:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնից: